Միջազգային ճգնաժամային խումբը հայտնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր բախման հնարավորության մասին
copy image url

Միջազգային ճգնաժամային խումբը հայտնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր բախման հնարավորության մասին

Արտաքին 2 տարի առաջ - 14:00 03-01-2023
Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե շարժվում են դեպի նոր առճակատում: Այս մասին տեղեկացնում է Միջազգային ճգնաժամային խումբը։

Հաղորդվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի անհաջողությունները խախտել են տարածաշրջանում հաշվարկները։ Հրապարակման համաձայն՝ նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի վեցշաբաթյա հակամարտությունը։

Նշվում է, որ այդ ժամանակվանից հավասակշռությունն էլ ավելի է փոխվել Ադրբեջանի օգտին, իսկ Հայկական բանակը չի համալրել իր զորքերն ու սպառազինությունները, քանի որ Ռուսաստանին՝ նրա հիմնական զենք վաճառողին, մատակարարումները չեն բավականացնում։

Ադրբեջանն, ընդհակառակը, թափ է հավաքում։ Նրա բանակը մի քանի անգամ գերազանցում է հայկական բանակին, այն ավելի լավ է հագեցած և աջակցություն ունի Թուրքիայից։ Բաքվի քաջալերել է նաև ադրբեջանական գազի եվրոպական բարձր պահանջարկը։

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թվականի զինադադարից հետո Ռուսաստանը խաղաղապահներ է տեղակայել Ղարաբաղում, ինչպես նաև ուժեղացրել է իր սահմանապահ ուժերն ու զինվորական անձնակազմը հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որոնք 44-օրյա պատերազմից հետո դարձել են նոր առաջնագիծ։ «Գաղափարն այն էր, որ նույնիսկ փոքրաթիվ ռուսական կոնտինգենտը կզսպի Հայաստանի վրա հարձակումները, քանի որ Բաքուն լարված կհետևի Մոսկվային»,- ասվում է հրապարակման մեջ:

Սակայն ուկրաինական պատերազմից հետո այդ հաշվարկները չիրականացան։

«Ռուսական ուժերը չկարողացան կանխել անցած տարի տեղի ունեցած մի քանի բռնկում։ Մարտին և օգոստոսին ադրբեջանական զորքերը նոր տարածքներ, այդ թվում ռազմավարական բարձունքներ գրավեցին Լեռնային Ղարաբաղում։ Սեպտեմբերին ադրբեջանական զինվորականները Հայաստանից տարածք գրավեցին։ Հարձակումները դառնում էին ավելի ու ավելի արյունալի»,- նշում է Միջազգային ճգնաժամային խումբը։

Փորձագետները պնդում են, որ ուկրաինական պատերազմը ստվերում է թողել հայ-ադրբեջանական բանակցությունները։ Նրանց տեղեկություններով՝ անցյալ տարվա վերջին Մոսկվան ընդունել է ԵՄ հանրագիրը՝ հույս ունենալով, որ այն կուժեղացնի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։

Սակայն, Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո, Մոսկվան Բրյուսելի միջնորդությունը համարեց ռուսական ազդեցությունը զսպելու ևս մեկ փորձ, և ինչպես արևմտյան մայրաքաղաքները չէին փորձում նրանց հակառակը համոզել, Կրեմլը հրաժարվում է միջամտել:
«Շրջանառության մեջ է դրվել համաձայնագրերի երկու նախագիծ․ մեկը մշակել է Ռուսաստանը, մյուսը՝ Հայաստանն ու Ադրբեջանը՝ Արևմուտքի աջակցությամբ»,- նշվում է զեկույցում՝ մանրամասնելով, որ փաստաթղթերից յուրաքանչյուրը վերաբերում է կապի և առևտրի ուղիների վերականգնմանը և հայ-ադրբեջանական սահմանի կայունացմանը՝ դեռ չսկսված գործընթացից առանձին թողնելով Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը։

«Հայ-ադրբեջանական նախագիծը, որին աջակցում է Արևմուտքը, ավելի հեռանկարային է, մասամբ այն պատճառով, որ այն մշակել են հակամարտող կողմերը»,- կարծիք են հայտնում փորձագետները՝ ընդգծելով նաև, որ անհասկանալի է, սակայն, թե ինչպես կարձագանքի Մոսկվան, եթե այն համաձայնագիրն ընդունվի։

Մյուս կողմից, ըստ միջազգային ճգնաժամային խմբի, թեև կողմերը փորձում են համատեղ նախագիծ մշակել, սակայն նրանց մոտեցումները դեռ շատ հեռու են իրարից։

«Բոլոր խաղաքարտերը Բաքվի ձեռքում են, և Ադրբեջանը հնարավոր գործարքից ավելի շատ կշահի, հատկապես ռազմական ևարտաքին քաղաքականության տեսանկյունից, քան եթե փորձի այդ նպատակներին հասնել ռազմական ճանապարհով»,- ասում են փորձագետները՝ զգուշացնելով, որ վտանգը կայանում է նրանում, որ բանակցությունները ոչնչի չեն հանգեցնի, չեն հանգեցնի արդյունքի, և կամ հերթական ռազմական հակամարտությունը կկործանի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Արևմուտքի հովանավորվող ճանապարհները, և Ադրբեջանը կվերցնի ուժով այն, ինչ կկարողանա»:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին