Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
copy image url

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Ներքին 2 տարի առաջ - 22:28 26-12-2022
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ամենից շատ դիտված