Լիքը բան կա, հանձնարարում եմ, քնած եք մնում․Հրաչյա Սարգսյանը՝ Աբովյան պուրակի բարեկարգման աշխատանքների մասին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:57 26-12-2022
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երևանի գործակարգավարական հերթական խորհրդակցությանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին տեղեկացրեցին, որ Աբովյան պուրակի բարեկարգման աշխատանքները ժամկետում չեն տեղավորվում՝ կանաչապատման և լուսատուների ներմուծման խնդիր ունեն։ «Մի խոսքով ամբողջը խնդիր է, մի հատ դրական բան կա՞»,- հարցրեց քաղաքապետը՝ նշելով, որ հանձնարարականը կտեղափոխեն հունվար։ Արձագանքին, որ հունվարին նույն բանն է զեկուցվելու, լավ կլինի մարտ տեղափոխել, Հրաչյա Սարգսյանն ասաց․ «Բայց չէ, մարտին զեկուցեք, որ ավարտե՞լ եք։ Լիքը բան կա, հանձնարարում եմ, քնած եք մնում։ Ինձ միջանկյալ պետք է փետրվարին հանձնարարականը դնեք, որ տեսնենք շարժ կա, թե՝ չէ»։

Նշենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 5-ի գործակարգավարական խորհրդակցությանը, անդրադառնալով Աբովյան պուրակի բարեկարգման աշխատանքների ընթացքին, քաղաքապետը կասկած էր հայտնել, թե այն կհասցնեն մինչև տարեվերջ ավարտել. «Ժամկետները մինչև տարվա վերջ է, բայց ես մի քիչ կասկածում եմ, այնտեղ եմ եղել, անհասկանալի վիճակ էր»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում