Եթե վերջին պատերազմում հաղթեինք, ապա այսօր կանգնած չէինք լինի այսպիսի դժվարությունների առջև․ Արցախի թեմի առաջնորդ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:39 25-12-2022
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք հերթական անգամ համախմբվել ենք մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ առաջին հերթին ինքներս մեզ, և ապա արտաքին աշխարհին ցույց տալու մեր միասնականությունն ու վճռականությունը և կարող ենք արձանագրել, որ այս հարցում մենք հաջողել ենք։

Մեզ այսօր միավորել է նաև բազում խնդիրների լուծման ու ապագայի հանդեպ վստահության վերականգնման ընդհանուր մտահոգությունը՝ ինչպես պետք է լինի մեր ազգի փրկությունը։

Այս նեղությունները հաճախ մեզ օգնում են սթափվելու, միավորվելու և փրկության ուղիներ գտնելու, բայց այս ամենը պետք է ինքնանպատակ չլինի, պետք է առիթ տա գործնական ու շոշափելի քայլերի»։ Այս մասին Ստեփանակերտում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում