Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը համալրվել է ժամանակակից տեխնիկական միջոցներով
copy image url

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը համալրվել է ժամանակակից տեխնիկական միջոցներով

Ներքին 2 տարի առաջ - 00:20 23-12-2022
Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը համալրվել է «Ուրալ» մակնիշի հրշեջ-փրկարարական երկու ավտոմեքենայով, շտապ բժշկական օգնության ռեանոմոբիլով և «ՈՒԱԶ Պիկապ» ամենագնացով:
Հանձնման արարողությանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանն ու Վահան Զարոյանը, մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը, նաև վարչության անձնակազմը:

«Ուրալ» մակնիշի հրշեջ-փրկարարական մեքենաներից մեկը տրամադրվելու է Ճամբարակի, մյուսը՝ Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատներին, «ՈՒԱԶ Պիկապ» ամենագնացը փոխանցվելու է Ճամբարակի ՀՓՋ-ին՝ կենցաղային կանչերի սպասարկման համար, իսկ շտապ օգնության ռեանոմոբիլ ավտոմեքենան կմնա փրկարարական վարչության տրամադրության տակ՝ արտակարգ իրավիճակներում տուժած մարդկանց առաջին բուժօգնության ցուցաբերման նպատակով։

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը վստահեցրել է, որ առաջիկայում տեխնիկական վերազինումները կշարունակվեն։

«Այս ավտոմեքենաները նախատեսված են դժվարանցանելի տեղանքներում աշխատանքների իրականացման համար: Դրանք զգալի կհեշտացնեն ջոկատների անձնակազմի բեռը: Հուսով եմ, որ հատկացումները Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներին կլինեն նպատակային և թիրախային՝ էականորեն կբարձրանա փրկարարական ծառայության արդյունավետությունը»,-նշել է նախարարը։

Ամենից շատ դիտված