Ադրբեջանը չէր նախատեսում, որ Արցախը պատրաստ է դիմադրություն ցույց տալ. ադրբեջանագետ
copy image url

Ադրբեջանը չէր նախատեսում, որ Արցախը պատրաստ է դիմադրություն ցույց տալ. ադրբեջանագետ

Ներքին 2 տարի առաջ - 21:34 22-12-2022
«Ֆակտոր թիվի»-ի հյուրը ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն է։ Հարցազրույցի թեման Բերձորի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն է։

«Ադրբեջանը չէր նախատեսում, որ Արցախը մի քանի օր, ընդհուպ մինչև մեկ շաբաթ դիմադրություն ցույց կտա և չի գնա միակողմանի զիջումների, որովհետև իրենք մի քանի պահանջներ են առաջ քաշել։ Ի սկզբանե պահանջն այն էր, որ մտնեն հանք, ստուգեն և վերահսկողություն սահմանեն։ Հանք մտնելով՝ իրենք փորձելու են վերահսկողություն սահմանել Արցախի ներքին կյանքի նկատմամբ»։

Հայրապետյանի խոսքով՝ շեշտադրումը դնելով հումանիտար խնդրի վրա, ինչը ճիշտ է, բայց այդ խնդրում կորչում է քաղաքական կոմպոնենտը։

Հայրապետյանը ասաց, որ Ադրբեջանը, երկու տարի առաջ մի կողմ թողնելով բանակցային ողջ գործընթացը, ռազմական գործողություններ սկսեց և իր դիտարկմամբ՝ հարցը լուծել է, իսկ հարցն այն էր, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, քանի որ Ադրբեջանն է Արցախի թիվ մեկ սպառնալիքը։ Եվ այսօր Ադրբեջանն ասում է, թե կապահովի Արցախի ժողովրդի անվտանգությունը, ինչպես կարող է նման բան լինել, եթե հենց ինքն է Արցախի թիվ մեկ սպառնալիքը։