Անահիտ Ավանեսյանն ու Աննա Հակոբյանն այցելել են արյունաբանական կենտրոնում բուժում ստացող փոքրիկներին
copy image url

Անահիտ Ավանեսյանն ու Աննա Հակոբյանն այցելել են արյունաբանական կենտրոնում բուժում ստացող փոքրիկներին

Ներքին 2 տարի առաջ - 19:00 22-12-2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետի տիկնոջն ուղեկցել է ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` շնորհավորելու բուժում ստացող փոքրիկների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Անահիտ Ավանեսյանը փոքրիկներին մաղթել է շուտափույթ ապաքինում և երազանքների կատարում:

Հնչել են նախատոնական մաղթանքներ, երեխաներին զվարճացրել և նվերներ են հանձնել Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Ամանորյա երգուպարին հաջորդել է «Խամաճիկների պետական թատրոնի»` փոքրիկներին նվիրված ներկայացումը:

Ամենից շատ դիտված