Կիսադատարկ խանութներ ու դեղատներ. ԱՀ ՄԻՊ-ի տեսանյութը

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 17:24 21-12-2022

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակված՝ ներկայացնելով կիսադատարկ խանութները, դեղատները։

Հիշեցնենք, արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Բերձորի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։