Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողության հստակ օր դեռևս որոշված չէ։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը։
Իր խոսքով՝ ՀՀ ԱԺ նախկին նախագահի մարմինը դեռևս Հայաստան չի տեղափոխվել։
«Հոգեհանգստի օրը դեռևս հայտնի չէ, բայց այսօր կամ վաղն առավոտյան հստակ պարզ կդառնա։ Ուղղակի դեռ Երևանում չեն»,- ասաց նա։
Աճեմյանի խոսքով՝ տեղափոխման գործընթացը պայմանավորված է նաև եղանակային պայմաններով։ «Թռիչքների հետ կապված ևս խնդիրներ կան՝ մառախուղ է, այլ հանգամանքներ»,- ասաց նա։