Վճռաբեկ դատարանի դատավորների ու ԿԲ խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց. «Նկատի առնելով, որ օրակարգի հաջորդ հարցերը վերաբերում են պաշտոնների նշանակմանը, և քանի որ դրանք, ըստ էության, մեկ քաղաքական ուժի կողմից կատարվող նշանակումներ են, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու պաշտոնների նշանակաման ընտրության քվեարկությանը»։