Կոչ կանեի ընդդիմությունն էլ այս ուղղությամբ աշխատի․ Արմեն Գրիգորյանը կրկին պատասխանատվությունը գցեց ռուս խաղաղապահների վրա

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:46 20-12-2022
Ադրբեջանը Լաչինի միջանքը բնապահպանների քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` պատասխանելով Ագնեսա Խամոյանի հարցին, թե ի՞նչ է պահանջում, ինչ է առաջարկում Արդրբեջանը ճանապարհը բացելու համար, որոնք են կոնկրետ այդ պահանջները։

«ՀՀ-ն շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանքը բացի, Արցախում ապրող հայերը հումանիտար ճգնաժամից խուսափեն, և ստեղծված ճգնաժամն արագ հանգուցալուծում ստանա»,–ասաց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը Ռուսաստանն է հանդիսանում.

«Ես կոչ կանեի ընդդիմությունը նաև այս ուղղությամբ աշխատի, որ ՌԴ-ն կատարի իր պարտավորությունները և Լաչինի միջանցքում ապահովի անխափան, անվտանգ երթևեկություն։ Մենք նաև աշխատում ենք ՌԴ-ի հետ, որպեսզի հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի։ Պրովոկացիան, որը կազմակերպել է Ադրբեջանը, պետք է զգոն պահի բոլորին։ Իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար»։

Ամենից շատ դիտված