Փաշինյանական 100 փաստից ևս մեկը. Եվրոպայի մեծ մասում ձուն ավելի էժան է, քան Հայաստանում
copy image url

Փաշինյանական 100 փաստից ևս մեկը. Եվրոպայի մեծ մասում ձուն ավելի էժան է, քան Հայաստանում

Ներքին 2 տարի առաջ - 12:36 20-12-2022
Երևանի մթերային խանութներում ձվի գինը սկսվում է 45 դրամից և հասնում մինչև 100 դրամ։ Այս տարեսկզբին՝ տևական ժամանակ, ձվի շուկայում նորմայից դուրս գնային տատանումներ էին:

Պատճառը շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն էին, որոնց չէին դիմանում փոքր տնտեսվարողները: Նման անկայուն իրավիճակի պատճառով շատ լուրջ խնդրի առաջ էր կանգնել նաև «Լուսակերտի թռչնաֆաբրիկան»:

Ընկերության ղեկավարությունը բողոքի ակցիա էր իրականացրել, և թվով 8000 հավ նվիրվելու պատրաստակամություն էր ցուցաբերել բոլոր ցանկացողներին։ Նշենք, որ ձվի մեկ հատն այդ օրերին վաճառվում էր 35-36 դրամով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր․ «Նախնական հիմնական պատճառը գերարտադրությունն է, և մենք ներկայումս իրականացնում ենք շուկայի, ծավալների, ժամկետանց ձվերի առկայության ուսումնասիրություն և մոտ ապագայում նաև վերլուծելու ենք ծախսը, որից հետո կկարողանանք եզրահանգման գալ»։

Նման անկայուն իրավիճակի պատճառով թռչնամսի և հավկիթի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ դադարեցին զբաղվել այդ գործով։ Oragir.News-ի տեղեկացավ, որ հայտնվել է մի գործարար, որը, ձու ներկրելով, փորձում է շուկայում մոնոպոլիա ստեղծել։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ այս պատմության հետևում կանգնած է այն մարդը, ով որոշ ժամանակ առաջ գնել էր «Գոլդեն Փելես»-ը և Հովիկ Աբրահամյանի տունը։

Ստացվում է այնպես, որ մեր երկրում ձուն վաճառվում է ավելի թանկ գնով, քան մեկ այլ երկրներում, որտեղ նվազագույն աշխատավարձն ու անապահովության նպաստն ավելի բարձր է։ Կից ներկայացնում ենք 104 երկրում 12 ձվի միջինացված գինը նվազման կարգով, որում Հայաստանը գտնվում է 48֊րդ տեղում։

Հայաստանում 12 սննդարան ձուն արժի 2200 դրամ, որը դոլարի վերածելիս ստանում ենք 5,5$: Տարբեր երկրների հետ համեմատելիս մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձվի գինը զիջում է միայն Շվեցարիային, բայց գերազանցում է մի շարք եվրապական զարգացած երկրների, ինչպեսիք են Ֆրանսիան, որտեղ 12 ձուն արժի 3,3$։ Ձվի գնով Հայաստանը գերազանցում է նաև Կանադային, Հունաստանին, Իռլանդիային, Կիպրոսին և մի շարք այլ երկրների։

Այս ցուցակից կարող ենք ենթադրել, որ մեր երկրում ձվի գինը շատ ավելի բարձր է, քան մեզանից ավելի լավ տնտեսություն ունեցող այլ երկրներում։