Բերձորի միջանցքի փակ լինելու պատճառով վերակենդանացման բաժանմունքում գտնվող արցախցի 4 ամսական երեխային չեն կարողանում տեղափոխել Երևան
copy image url

Բերձորի միջանցքի փակ լինելու պատճառով վերակենդանացման բաժանմունքում գտնվող արցախցի 4 ամսական երեխային չեն կարողանում տեղափոխել Երևան

Ներքին 2 տարի առաջ - 15:20 19-12-2022
4 ամսական երեխան Արցախի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։ Անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել Երևան։ Սակայն, Արցախի Բերձորի միջանցքի փակ լինելու պատճառով տեղափոխումը հնարավոր չէ իրականացնել։ Տեղեկություն ստանալու նպատակով Oragir.News-ը կապվեց նաև փոքրիկի ծնողների հետ։ Երեխայի հայրը մեզ հետ խոսել չկարողացավ՝ ասաց, որ ի վիճակի չէ որևէ մեկնաբանություն տալ։ «Որ տեղեկացաք ի՞նչ պիտի լինի։ Ուզում եք իմանալ, որ սպասում եմ՝ տեսնեմ երեխաս ե՞րբ պիտի մահանա»,- ասաց նա։

Պնդմանը, որ ցանկանում ենք բարձրաձայնել առկա խնդիրը՝ միջանցքը բացելու գործընթացին նպաստելու համար՝ տղամարդը հուսահատված ասաց, որ չի կարող որևէ բան խոսել։

Oragir.News-ը փորձեց կապվել նաև Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Մեզ տեղեկացրին, որ երեխայի բուժմամբ զբաղվող բժիշկը տեղում չէ։ Այլ հարցերի հրաժարվեցին պատասխանել։

Ամենից շատ դիտված