«Մենք պիտի իմանանք, թե մենք ինչ ունենք։ Միայն Արցախում և Սյունիքում կա ավելի քան երկու հարյուր միլիարդ դոլարի ոսկու պաշար։ Միայն Արցախում և Սյունիքում կա ամբողջ մեր մոլորակի մոլիբդենի ծավալի տասներկու տոկոսը որևէ այլ երկրում չկա այդ ծավալի մոլիբդեն, այսինքն՝ եթե մոլորակի 100 տոկոս մոլիբդենի 12 տոկոսը մե՛զ մոտ է որևէ այլ երկրում չորս, հինգ տոկոսից ավելի չի կարող լինել»։
Այս մասին այսօր
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նաիրի Հոխիկյանը խոսելով Արցախի և Սյունիքի ոսկու պաշարների և օգտակար հանածոների քանակի մասին։
Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Երևանի մի շարք վայրերում, Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, ՄԱԿ-ի գրասենյակի առջև, Ֆրանսիայի հրապարակում ի նշան բողոքի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմանը ադրբեջանցիների կողմից։
Հարցին, թե ինչու Մեծ Բրիտանիան չի համագործակցում ՀՀ-ի հետ, քանի որ Հայաստանում մոլիբդենի, ոսկու մեծ պաշարներ, կան Հոխիկյանն ասաց, որ խնդիրը գաղափարախոսության մեջ է։
«Բրիտանացիները խնդիր ունեն նաև պետականության հետ։ Բրիտանական շահերի մեջ Հայաստան պետականությունը չի մտնում»։