Գլխավորը՝ խուսափել առճակատումից և բռնությունից Լաչինի միջանցքում․ Օլեսյա Վարդանյան
copy image url

Գլխավորը՝ խուսափել առճակատումից և բռնությունից Լաչինի միջանցքում․ Օլեսյա Վարդանյան

Ներքին 2 տարի առաջ - 22:00 16-12-2022
Ազատություն ռադիոկայանի «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրը միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ փորձագետ Օլեսյա Վարդանյանն է։ Վարդանյանը խոսել է Բերձորի միջանցքի փակման պատճառների մասին։

«Խնդիրը եթե լիներ հենց բնապահպանական հարցերի, ապա բանակցելու համար ինչ-որ նախադրյալներ կլինեին, մանավանդ որ Ստեփանակերտը պատրաստ է մտնել նման երկխոսության մեջ և նույնիսկ հրավիրել միջազգային որոշ դիտորդների։ Այնպես որ հավանաբար խոսքը մի բանի մասին է, որը կապված է քաղաքական գործընթացների հետ։ Սա առաջին հերթին իր պատճառներն ունի այն գործընթացում, որն այժմ տեղի է ունենում Բաքվի և միջազգային միջնորդների միջև, որոնք փորձում են ինչ որ կերպ օգնել Ադրբեջանին ու Հայաստանին առաջ շարժվել նորմալացման գործընթացում»։

Փորձագետի խոսքով՝ թե ինչ տեղի կունենա հետո, պետք է դեռ հետևել, բայց գլխավորը պետք է հանգստություն պահպանել, խուսափել մի իրավիճակից, երբ, օրինակ, Լաչինի ճանապարհին այս գործընթացները դառնան բռնի, և դա ինչ-որ կերպ հանգեցնի ապակայունացման առաջնագծի այլ հատվածներում։ Այսինքն՝ միգուցե գործընթացները Շուշիի մոտ լինեն, իսկ մարտերը սկսվեն մեկ այլ վայրում։

Ամենից շատ դիտված