Կիևի գենդերային հավասարության, կանխարգելման և բռնության դեմ պայքարի կենտրոնի ստացած՝ ընտանեկան բռնության վերաբերյալ բողոքների 15-20%-ը տղամարդկանցից է: Այդ մասին հայտնում է «Strana.ua»-ն:
«Բռնությունը միայն կանանց չի վերաբերում: Սա է պատճառը, որ մեր կենտրոնը կոչվում է Գենդերային հավասարության կենտրոն, քանի որ և՛ տղամարդիկ, և՛ կանայք կարող են օգնություն ստանալ տարբեր սոցիալական ծառայությունների տեսքով: Մենք ստանում ենք դիմումների 15-20%-ը տղամարդկանցից, որոնք տառապում են ընտանեկան բռնությունից և ժամանակավոր անվտանգ կեցության վայրի կարիք ունեն»,- ասել է կենտրոնի տնօրեն Տատյանա Զոտովան:
Նա ընդգծել է, որ վերջին տարիներին կենտրոնն ավելի շատ բողոքներ է ստացել տղամարդկանցից, որի պատճառը հիմնարկի վերանվանումն ու իրենց գործունեության վերաձևակերպումն է:
Մինչ այդ տղամարդկանցից ստացվում էր հարցումների միայն 5%-ը: