Ինչ-որ նախապատրաստական փուլ է տեղի ունենում մեծ գործողությունների․ Զարուհի Փոստանջյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:58 16-12-2022
Մեր կառավարությունն այնպիսի օպերատիվությամբ դիմեց ՄԻԵԴ, չնայած այն հանգամանքին, որ իրենք մշտապես հայտարարում են, որ Արցախի հետ կապ չունեն։ Այս մասին այսօր ՌԴ դեսպանատան առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Սա խոսում է այն մասին, որ հստակ տեղի է ունեցել պայմանավորվածություն, հավանաբար նրանք պետք է փակեին ճանապարհը, սրանք պետք է դիմեին այնտեղ, հետո որոշումը դեռ չստացած՝ ճանապարհը կբացեն։ Ես այդպես եմ կարծում։ Ինչ-որ նախապատրաստական փուլ է տեղի ունենում մեծ գործողությունների, ես այսպես եմ գնահատում այս ամենը։ Լսում ենք Արցախից, որ գազամատակարարումն իբրև արդեն վերականգնվել է, բայց բնակիչները դեռ չեն ստացել գազը։ Մենք հասկանում ենք, որ այս ամենը հստակ պայմանավորվվածությունների ներքո է տեղի ունենում»,- ասաց Փոստանջյանը՝ նշելով, որ վերջնանպատակը մեծ պատերազմական գործողությունների համար հիմնավորումներ նախապատրաստելն է։

Մանրամասները՝ տեսանյութում․