Եռակողմ հայտարարության դրույթներին, փաստորեն, Ադրբեջանը չի հետևում և մեկնաբանում է՝ ինչպես ուզում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Անդրադառնալով Արցախի շրջափակման թեմային, ասաց, որ չի բացառում, որ նման դեպքերի հետագայում էլի կրկնվեն։
«Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ վտանգն ահագնանում է ամեն օր, այսինքն՝ էթնիկ զտման վտանգը բոլորի համար է պարզ և բոլորի գործը նույն նպատակին պետք է ուղղված լինի, բոլորը պետք է արձագանքեն դրա մասին և մեր ձայնը հասանելի դարձնելու։ 5 օր է շարունակվում է 120.000 մարդկանց բլոկադան, բայց միջազգային մեդիայի ուշադրությունն այդպես էլ չի գրավում»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։