Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումներին
copy image url

Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումներին

Ներքին 2 տարի առաջ - 09:54 16-12-2022
Դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և ՄԱԿ հարցերով պետնախարար լորդ Թարիք Ահմադի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Արարատ Միրզոյանն անդրադարձել է անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումներին:

Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանման հետևանքները, շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև, և իրավիճակը չկարգավորվելու դեպքում կբերի աղետի։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:

Արարատ Միրզոյանն ու Թարիք Ահմադն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Ամենից շատ դիտված