Մենք հիբրիդային պատերազմի շրջանում ենք. Արամ Սարգսյան
copy image url

Մենք հիբրիդային պատերազմի շրջանում ենք. Արամ Սարգսյան

Ներքին 2 տարի առաջ - 22:54 15-12-2022
Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է։ Հարցազրույցի թեման Լաչինի միջանցքի թնջուկն է։

«Պետք է ամրագրենք, որ նոյեմբերի 9-ից հետո պատերազմը չի դադարել։ Այն կոշտ ուժի կիրառման տարբերակից անցել է փափուկ ուժի կիրառման։ Մենք հիբրիդային պատերազմի շրջանում ենք և Լաչինի միջանցքի փակումը այդ հիբրիդային պատերազմի էլեմենտներից մեկն է»։

Սարգսյանը ընդգծեց, որ փափուկ ուժի կիրառումը երբեմն լինում է ավելի ցավոտ և շատ ավելի վտանգավոր, քան կոշտ ուժի կիրառումը։

Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ Լաչինի միջանցքի փակումը պատասխանն էր ՀՀ-ի կողմից Զանգեզուրի միջանցքը հանձնելու առաջարկի մերժման։