26-ամյա վարորդը Երևանում Kia-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի․ shamshyan.com
copy image url

26-ամյա վարորդը Երևանում Kia-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 22:23 15-12-2022
Դեկտեմբերի 15-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմանում Երևանի բնակիչ, 26-ամյա Ժիրայր Տ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Սվաճյան 50 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, գրում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ապա օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորներին տեղափոխել հիվանդանոցներ։

Բժիշկները, մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, որից հետո մեկին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր», մյուսին՝ «Աստղիկ» ԲԿ-ներ։

Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Ամենից շատ դիտված