Ռուս-թուրքական խեղկատակությունը կարճ կտևի. Ժիրայր Սեֆիլյան
copy image url

Ռուս-թուրքական խեղկատակությունը կարճ կտևի. Ժիրայր Սեֆիլյան

Ներքին 2 տարի առաջ - 21:42 15-12-2022
«Ֆակտոր թիվի»-ի հյուրը ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն է։ Սեֆիլյանը խոսել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման մասին։

«Վերջին երկու տարիների ընթացքում ադրբեջանական կողմը պարբերաբար փորձում էր ի օգուտ իրեն քայլեր ձեռնարկել սկզբնական շրջանում շարունակելով ռազմական միջոցների օգտագործումը, սակայն որոշ ժամանակ անց միջազգային զսպիչ միջամտության պատճառով նրանք, չկարողանալով շարունակել վայրագ մեթոդներով իրենց ուզածը պարտադրել, նրանք որոշեցին փափուկ մեթոդներով շարունակեն իրենց առաջընթացը»։

Սեֆիլյանի խոսքով՝ ԼՂ-ն մեծ դավադրության զոհ է դարձել և հումանիտար աղետի մեջ է։ Սեֆիլյանը նշեց նաև, որ ռուս-թուրքական խեղկատակությունը կարճ կտևի։

Ժիրայր Սեֆիլյանը հայտնեց, որ Արցախի շրջափակումը երկար չի տևի, քանի որ աշխարհը թույլ չի, և նրանք շուտով հետ քայլ կանեն։