Կոչ եմ անում գործադրել բոլոր ջանքերը՝ ադրբեջանական հերթական սադրանքի դեմն առնելու համար․ Ալբերտ Աբգարյան
copy image url

Կոչ եմ անում գործադրել բոլոր ջանքերը՝ ադրբեջանական հերթական սադրանքի դեմն առնելու համար․ Ալբերտ Աբգարյան

Ներքին 2 տարի առաջ - 20:27 15-12-2022
Սոցապ նախարարի խորհրդական Ալբերտ Աբգարյանը լուսանկար է հրապարակել Արտակ Բեգլարյանի հետ և գրել է․ «Արդեն չորս օր է, որ ապօրինաբար փակվել է Հայաստանն ու Արցախն իրար կապող ճանապարհը (կյանքի ճանապարհը)՝ որպես հետևանք առաջացնելով հումանիտար ճգնաժամ, իսկ շարունակվելու դեպքում՝ նաև հումանիտար աղետ: Ուստի, միանալով ու զորակցությունս հայտնելով իմ ընկերոջը՝ Արտակ Բեգլարյանին ու նստացույցի մյուս մասնակիցներին, դիմում եմ Միացյալ ազգերի կազմակերպությանը և ՄԱԿ-ի մշտական անդամ հինգ երկրների կառավարություններին: Կոչ եմ անում գործադրել բոլոր ջանքերը՝ ադրբեջանական հերթական սադրանքի դեմն առնելու և րոպե առաջ ճանապարհն ու Հայաստան-Արցախ գազատարը բացելու ուղղությամբ»։։