Եթե Կաշենի ոսկու հանքավայրը տրվի նրանց, դա ավելի կբացի ախորժակը․ ուսանող

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:53 15-12-2022
Երեկ խաղաղության խորհրդանիշ աղավնին սատկեց «բնապահպանի» ձեռքում։Ա յս մասին այսօր Oragir.News-ի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է հայերի և ադրբեջանցիների համատեղ կեցությունը, քանի որ «բնապահպանները» խաղաղ համակեցության կոչեր էին հնչեցնում, ասաց ԵՊՀ ուսանողներից մեկը։

«Բերձորի միջանցքում հավաքված «բնապահպանները», բաց աղբյուրներում տեղեկություններ կան, որ նրանք մեծամասամբ Ադրբեջանի նախկին հետախույզներ և ԱԱԾ ծառայողներ են։ Երբ որպես խաղաղության նշան թռցրեցին աղավնի, այն սատկեց նրանց ձեռքում. դա սիմվոլիկ ինչ-որ բան է։ Իրենց հետ ապրելը հնարավոր չէ։ Փորձեմ այսպես ձևակերպել՝ իրար կողք, բայց առանձին»։

Մեր դիտարկմանը՝ տեսնո՞ւմ է խաղաղության հնարավորությունն այս պահին, ուսանողն ասա․ «Խաղաղությունը բոլորիս երազանքն է։ Բայց եթե խաղաղության հասնելը զիջումների գնալն է, իհարկե ոչ, որովհետև զիջումների գնալով թշնամու ախորժակն ավելի է բացվում։ Եթե Կաշենի ոսկու հանքավայրը տրվի նրանց, դա ավելի կբացի ախորժակը»,- նշեց երիտասարդը։

Նշենք, որ այսօր երիտասարդները՝ ի աջակցություն շրջափակման մեջ գտնվող Արցախի՝ բողոքի ակցիա են կազմակերպել։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում