Չինաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կպահպանեն տարածաշրջանային կայունությունը
copy image url

Չինաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կպահպանեն տարածաշրջանային կայունությունը

Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 15:30 15-12-2022
Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Այդ մասին, TACC գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ պատասխանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ TACC-ի թղթակցի հարցին։

«Մենք հույս ունենք, որ համապատասխան երկրները կամրապնդեն երկխոսությունը, ինչպես նաև համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և քաղաքացիների խաղաղ կյանքին»,- ասել է չինացի դիվանագետը։

Արդեն չորրորդ օրն է, ինչ քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր ադրբեջանցիներ Շուշիի հատվածում փակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը` Արցախի բնակչությանը պահելով շրջափակման մեջ։

Նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ, սակայն վերջինս անտեսում է նրանց պահանջը։ Ռուսական ուժերը նաև հատուկ տեխնիկա են բերել Շուշիի մոտ և տեղադրել մոդուլային զորանոցներ։ Ռուս խաղաղապահներին մինչ այժմ չի հաջողվել ադրբեջանցիներին համոզել բացել ճանապարհը։

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը խափանել է Արցախի գազամատակարարումը։ «Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»,- ասվում էր Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։

Դրանից զատ, Արցախի իշխանությունները հայտարարել են, որ ճանապարհի փակ լինելու ու գազամատակարարման դադարեցման պատճառով Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս, ինչի հետևանքով անցել են խնայողական ռեժիմի։ Դադարեցվել է նաև այն ուսումնական այն հաստատությունների աշխատանքը, որոնք ջեռուցվում էին գազով։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի