Փաշինյանը զարմացած է` մեր աշխարհի չեմպիոնները տաքսի են վարում կամ շինարարություն անում

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:39 15-12-2022
ՀՀ կառավարությունը կրկնապատկում է միջազգային մարզական միջոցառումներում հաղթող մրցանակակիր դարձած հայաստանցի մարզիկներին տրվող դրամական մրցանակները։ Այս մասին որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում` ԿԳՄՍ նախարարության առաջարկով։ Աննախադեպ արդյունք գրանցած հայ մարզիկներին խրախուսելու համար ԿԳՄՍ–ն առաջարկում է պարգևատրման համար նախատեսված 707 630 000 դրամ գումարը կրկնապատկել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այս որոշման արդյունքում կարող ենք ասել, որ նույն մարզիկը տարվա ընթացքում կարող է միանվագ ստանալ 15 մլն դրամ, և ամսիը 1 մլն դրամ աջակցություն պետության կողմից։ «Կարծում եմ սա լիարժեք բավարար է այսօրվա պայմաններում, որ նա կենրոնանա սպորտի վրա, և ոչ թե ստիպված լինի մարզումների արանքում տաքսի քշել։ Վերջերս զարմանքով իմացա, որ էդպիսի դեպքեր ունենք, որ մեր աշխարհի չեմպիոնները, ասենք օրինակ, մարզումների արանքում կարող են տաքսի վարել կամ շինարարությունում աշխատել, որպեսզի կարողանան իրենց ընտանիքների կարիքները հոգալ: Կարծում եմ՝ կարևոր որոշում է»,- ասաց վարչապետը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում