10 տարի անց․ մի լուսանկարի պատմություն
copy image url

10 տարի անց․ մի լուսանկարի պատմություն

Սպորտ 2 տարի առաջ - 19:27 14-12-2022
Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունը մոտենում է ավարտին։

Արգենտինայի հավաքականը 2-րդ տուրից սկսած վստահ խաղով դուրս եկավ եզրափակիչ։ Այդ գործում Մեսսիին օգնեցին մի շարք ֆուտբոլիստներ։

Կիսաեզրափակչում՝ Խորվաթիայի ընտրանու դեմ խաղում Լեոյից բացի, հիանալի հանդիպում անցկացրեց Խուլիան Ալվարեսը՝ դառնալով դուբլի հեղինակ։

10 տարի առաջ՝ 2012 թվականին, փոքրիկ Խուլիանը լուսանկարվել է իր կուռքի՝ Մեսսիի հետ։ Նկարը լայնորեն տարածվել է համացանցում։



Այնժամ Ալվարեսը 12 տարեկան էր, իսկ այժմ Մեսսիից ընդամենը 1 գոլ պակաս է խփել ԱԱ-2022-ում․․․

Ամենից շատ դիտված