Հայաստանն օկուպացված է, և, ցավոք, ամեն անգամ տեսնում ենք դրա դրսևորումները․ Քրիստինե Վարդանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:25 13-12-2022
Ադրբեջանի նպատակներում ոչինչ չի փոխվել․ Ադրբեջանի նպատակն է Արցախը տեսնել առանց հայության, Թուրքիայի նպատակն է Հայաստանն ունենալ առանց հայության․ այսինքն Արցախի հայաթափում և Մայր Հայաստանից կյանքի ճանապարհի կտրում։ Այս մասին այսօր Արցախի ապաշրջափակման պահանջով կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Երբ ասում ենք արդեն 24 ժամ է Գորիս- Ստեփանակերտ ճանապարհը փակ է, մարդիկ չեն պատերացնում՝ ինչի մասին ենք խոսում։ Չեն հասկանում, որ 120․000 մեր պես մարդիկ հենց հիմա հումանիտար աղետի շեմին են կանգնած։ Հիվանդանոցում 3 մարդու մասին մենք գիտենք, որոնց կյանքը վտանգի տակ է, որոնց ցուցված է Երևան տեղափոխվելը, բայց չեն կարողանում միայն նրա համար, որ այդ ճանապարհը փակ է։ 120․000 հայ ցեղասպանոթյունից 100 տարի հետո այդ նույն կետին է եկել հանգել»,- ասաց Քրիստինե Վարդանյանը նշելով, որ մեզնից յուրաքանչյուրը կարող էր լինել նրաց տեղում։

Ես չեմ կարող ասել, որ այս ցույցով փրկվելու է Արցախը, բայց սա նվազագույն անհրաժեշտն է։ Մենք չենք կարող այս հարցում դրսևորել «ամեն ինչ, կամ ոչինչ»-ը։ Պիտի զուգորդվի մեր աշխատանքը, մի գործողությամբ ոչինչ չի լինելու»,- ասաց պատգամավորը։

Պատասխանելով մեր հարցին՝ ինչ պիտի անի կառավարությունը, որ չի անում, պատգամավորն ասաց․ «Մենք տեսնում ենք սեփական քաղաքացիների պաշտպանության գործից ձեռքերը լվանալ՝ պիղատոսություն։ Ուզո՞ւմ եք մի քանի հոգով հիմա այս փողոցը փակենք, տեսնեք քանի րոպեում կբացեն։ Եռակողմ հայտարարությունն իհարկե, ստորագրել են Թուրքիան, Ադրբեջանը, բայց ՀՀ փաստացի ղեկավարի ստորագրությունն է այնտեղ, հետևապես հայկական կողմն ասյտեղ հսկայական անելիք ուներ։ Հայաստանն օկուպացված է, և, ցավոք, ամեն անգամ տեսնում ենք դրա դրսևորումները»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում