Արցախի անկախության ճանաչումն արկածախնդիր որոշում կլինի․ Սուրեն Սուրենյանց
copy image url

Արցախի անկախության ճանաչումն արկածախնդիր որոշում կլինի․ Սուրեն Սուրենյանց

Ներքին 2 տարի առաջ - 17:49 13-12-2022
«Դա արկածախնդիր որոշում կլինի, որը ոչ միայն չի նպաստի, որպեսզի պահպանենք Արցախի հայկականությունը, այլ պատերազմի առիթ կտա»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով Արցախի անկախության հնարավոր ճանաչման մասին։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին արդեն շուրջ 24 ժամ է՝ շարունակում է երկկողմանի փակ մնալ։ Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

Արցախում անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել։ Շրջափակման մեջ գտնվող արցախցիները ինքնաբուխ հավաք էին կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, իսկ մեքենաների մեջ մնացած արցախցի ուղևորները ճանապարհից գոտեպնդող տեսանյութեր են տարածել:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված սկսվել են լուրեր շրջանառվել, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, ստեղծված իրավիճակում արդյո՞ք սա լավագույն լուծումն է։

Քաղաքագետի համոզմամբ Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգային արձագանքները պասիվ են․ «Հիմա մանավանդ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին շատ իներտ ու պասիվ արձագանք են տալիս միջազգային կառույցները, տարբեր մայրաքաղաքներ։ Հետևաբար, պատրանքներ ունենալ, որ մեր նման որոշման դեպքում մենք դաշնակիցներ ենք ունենալու ծայրահեղ ոչ ադեկվադ կլինի»։

Սուրենյանցը ընդգծեց․ «Ես կարծում եմ, որ նման քննարկումն իսկ օգտակար չէ մեր օրակարգի սպասարկման տեսանկյունից»։

Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե սա լավ առիթ է, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը՝ քաղաքագետն ասաց․ «Խորին հարգանք ունենալով Բագրատյանի անձի նկատմամբ, պարոն Բագրատյանի տեսակետը բացարձակապես չեմ ընդունում, որովհետև ցանկացած քայլ, որ արվում է, պետք է հաշվես ռիսկերը»։

Քաղաքագետը նշեց, որ այս պարագայում ռիսկերը այնքան տեսանելի են, որ նույնիսկ շատ խորքային անալիզի անհրաժեշտություն չկա։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում