Խնդիրը ակադեմիական բնագավառում է, ինչին իշխանությունները հակված չեն լծվելու. Համլետ Պետրոսյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:03 10-12-2022
«Հույս չկա, որ այդ ամենը կարող է բեկում բերել, բայց մյուս կողմից փորձում ենք, և ովքեր փորձում են, մենք իրենց աջակցում ենք։ Մենք մի մեծ կայք են ստեղծել, որը ակադեմիական հարթակ է և ներկայացնում է Արցախի մշակութային ժառանգությունը»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց պատմաբան, հնագետ Համլետ Պետրոսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե Armenia Terra Sacra կամ «Հայաստան Սուրբ երկիր» ֆիլմը և նման վավերագրերը որքանով կարող են նպաստել Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող մշակութային ժառանգության պահպանմանը։

Ֆիլմի նկարահանման ժամանակ Համլետ Պետրոսյանը Տիգրանակերտում է եղել և պեղումներ է իրականացրել, և վերջին նմուշը, որ հայտնաբերվել է, Պետրոսյանի խոսքով, Տիգրանակերտի ջրանցքի թունելային հատվածի պեղումներն էին, որ Տիգրան Մեծի ժամանակ ժայռերը փորել և թունելներ են սարքել։ Այն Ուրարտուից հետո ամենամեծ նախաձեռնությունն է եղել։

«Մոտավորապես 1400 կամ 1600 հուշարձանի մասին է խոսքը, մենք նյութեր ենք հավաքում, Արցախում աշխատակից ունենք և արդեն 70 ահազանգ ունենք, որոնք վերաբերում են Ադրբեջանի քաղաքականությանը։ Խնդիրը ավելի ակադեմիական բնագավառում է, ինչին հայաստանյան իշխանությունները այնքան էլ հակված չեն լծվելու»,- ասաց Համլետ Պետրոսյանը անդրադառնալով Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող հայկական ճարտարապետական կառույցների և դրանց ոչնչացման ահազանգերին։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին

Ձեզ գուցե հետաքրքրի