Սամվել Ալեքսանյանի կինն ամանորյա ճոխ գնումներն է ցույց տվել

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:11 08-12-2022
Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը` Շողերինան ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ հերթական անգամ Ալեքսանյանների ընտանիքին պատկանող սուպերմարկետի գովազդն է անում՝ ցույց տալով, թե ինչ ճոխ ամանորյա գնումներ է կատարում այնտեղից։

Նշենք, որ Շողերինան գործարար-պաշտոնյաների այն կանանցից է, ովքեր սոցցանցերում շատ ակտիվ են։ Նա հաճախ է գովազդում սեփական բիզնեսը․ տեսանյութեր է հրապարակում սեփական բիզնեսից, առևտրի կենտրոններից, տեքստիլ գործարաններից։
Նա նաև հրապարակումներ է անում գնումներ կատարելիս, ճամփորդություններ անելիս, հաճախ է կիսվում ընտանեկան լուսանկարներով, ինչպես նաև հետևորդների համար բացահայտում է ընտանեկան շատ այլ միջոցառումների մանրամասներ։

Ամենից շատ դիտված