Կհիմնանորոգվի կառավարության 3-րդ մասնաշենքը. հատկացվել է շուրջ 31 մլն դրամ գումար
copy image url

Կհիմնանորոգվի կառավարության 3-րդ մասնաշենքը. հատկացվել է շուրջ 31 մլն դրամ գումար

Ներքին 2 տարի առաջ - 11:39 08-12-2022
Կառավարությունը որոշել է հիմնանորոգել կառավարության 3-րդ մասնաշենքը։ Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել հատկացնել 30 894 040 դրամ գումար։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարական 3-րդ շենքը խորհրդային տարիներին շահագործման հանձնված կառույց է։ Երկար ժամանակ շահագործվել է, բայց վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել։ Վնասված են մասնաշենքերի տանիքները։ Անձրևային եղանակին ու ձնհալի ժամանակ շենքի վերին հարկում մշտապես առաջանում են կաթոցներ, որի հետևանքով խափանվում է շենքում տեղակայված նախարարությունների տարբեր բաժինների բնականոն աշխատանքը։

Նշենք, որ կառավարության 3-րդ մասնաշենքում տեղակայված են մի շարք նախարարություններ։

Ամենից շատ դիտված