Մարոկկացիների հաղթանակն ու իսպանական ամոթը

Մշակույթ Միտք 2 տարի առաջ - 23:00 07-12-2022
Երեկ երկակի, իրարից խիստ տարբեր զգացողությունների ու տրամադրությունների օր էր Իսպանիայում:

Իսպանիա-Մարոկկո ֆուտբոլային խաղի անսպասելի ավարտից հետո, որոշեցի դուրս գալ զբոսնելու: Ուզում էի ինչ-որ կերպ ցրել Իսպանիայի պարտությունից առաջացած տխրությունս ու նաև փողոցում նայել իսպանացիների դեմքերին ու տեսնել և, ի վերջո, հասկանալ, թե ինչ է իրականում նշանակում «իսպանական ամոթը»:

էն էլ պարզվեց՝ ի՞նչ ամոթ, ինչ բան... իսպանացիների մոտ էլի տոն էր: Սահմանադրության օրն էին նշում, շքերթ, թատերականացված տեսարաններ, երաժշտություն, պար...

Բայց որքան էլ թաքցնեին, միևնույնն է, տոնում էին ամոթը սրտներում ու տխրությունը՝ աչքերում...

Իրական տոնը մարոկկացիների մոտ էր:

Հետաքրքիրն այն է, որ երբ Իսպանիայում որևէ մեկը տուն է փնտրում` գնելու կամ վարձելու համար, ապա ճշտում է. «հո մարոկկացիներ ու գնչուներ չկա՞ն այդ թաղամասում»:

Այստեղ մարոկկացիներն ապրում են առանձնացած, կենտրոնից հեռու՝ իրենք իրենցով, իրենց կյանքով ու իրենց թաղամասում:

Երեկ նրանք ամենուր էին... էսպլանադայում` դա ոնց որ մեր Հյուսիսային պողոտան լինի, իրենց դրոշներով, իրենց երաժշտության տակ պարում էին մարոկացիները: Ցնծության մեջ էին: Իրենց նայելով, ես էլ էի անկեղծ ուրախանում, որովհետև մեծ ջանքերի ու բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով աֆրիկյան այս փոքրիկ, իրենից ոչինչ չներկայացնող երկիրը ցնծում էր իր հաղթանակով... թեկուզ փոքր, թեկուզ մեկօրյա, բայց հաղթանակով...

Իսպանացիներն անցնում էին նրանից կողքից, տխուր ժպտալով, հանդուրժող հայացքով ու «իսպանական ամոթը» դեմքներին դաջված։

Կյանքը շատ հակասական, բազմազան, միշտ զարմացնող, անսպասելի բան է ու երևի հենց դրանով է անասելի հետաքրքիր ու հաճելի...

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում