Արցախից եկող չհուսադրող տեղեկատվությունը շարունակվում է։
Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհին ադրբեջանական անցակետ դնելու և Արցախից Հայաստանի գրանցում ունեցող սպաների
դուրսբերման լուրերից հետո տեղեկանում ենք, որ Արցախի մի շարք բնակավայրերում դադարեցվել են պատերազմի հետևանքները վերացնող շինարարական աշխատանքները։
Oragir.news-ի տեղեկություններով, մասնավորապես Շոշում և մի քանի այլ գյուղերում շինարարները դադարեցրել են վնասված տների նորոգումները, որովհետև այլևս չեն վճարվում։
Ըստ տեղեկությունների՝ շինարարներին մոտ 6 ամսվա գումար են պարտք կատարված աշխատանքների համար։