«Ֆակտոր թիվի»-ի հյուրը «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն է։ Վերջինս խոսել է Ադրբեջանի կողմից Լաչինում միջանցք տեղակայելու մասին։
«Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին փորձում է ավելացնել ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի համաձայնի այդ ֆորմատով տրամադրել Հայաստանի ինքնիշխան տարածքը, այսինքն՝ միջանցք լինի․ ինչպես Արցախն է գործում միջանցքով Հայաստանին կապող, առանց որևէ վերահսկողության ապրանքների տեղաշարժ կա, չնայած ռուսները այնտեղ անձնագրային ինչ-որ ստուգումներ անում են ճանապարհին, բայց դա էլ կապված է նրա հետ, որ ընդհանրապես իրենք չեն վերահսկում այդ ճանապարհը։ Հիմա ինտեսիվացել են բանակցությունները երկաթգծի վերականգնման մասին։ Այդ մասին խոսվեց նաև Պուտինի այցի օրերին, վստահ եմ Ռիքերն է նաև խոսել Բաքվում, որտեղ ամերիկացիները հակառակ կարծիքն ունեն, որ Հայաստանը պետք է վերահսկի այդ ճանապարհը, ոչ թե պետք է լինի միջանցք, բայց Ադրբեջանը հակվում է ռուսական տարբերակին, քանի որ երկուսին էլ պետք է, որ Հայաստանը չվերահսկի»։
Խուրշուդյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ի գագաթաժողովից հետո սկսեցին ինտեսիվանալ Ադրբեջանի և Ռուսաստանի քննարկումները։ Նա նշեց, որ բանակցություններ են գնում հայկական շահը հերթական անգամ վաճառելու համար։
Խուրշուդյանը շեշտեց, որ Ադրբեջանը ռուսների միջոցով, օգտվելով այն հանգամանքից, որ հիմա ռուսներն են այնտեղ վերահսկում Արցախում որպես անվտանգության երաշխավորներ, փորձում է ոլորտ առ ոլորտ իր ձեռքը վերցնել վեահսկողությունը։