Տոնածառի լույսերը, ըստ ավանդույթի, վառում է Երևանի քաղաքապետը. ավագանու անդամի վրդովմունքը
copy image url

Տոնածառի լույսերը, ըստ ավանդույթի, վառում է Երևանի քաղաքապետը. ավագանու անդամի վրդովմունքը

Ներքին 2 տարի առաջ - 10:40 06-12-2022
Երևանի ավագանու անդամ Թեհմինե Վարդանյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերը վառելու միջոցառմանը: Գրառմամբ Երևանի ավագանու անդամն իր վրդովմունք է հայտնել, որ տոնածառի լույսերը քաղաքապետը չի վառել:

Գրառումը ներկայացնում են ստորև.

«Տոնածառի լույսերը վառելու միջոցառմանը երեկ հետևել եմ Հանրապետության Հրապարակի հարակից սրճարաններից մեկի տանիքից, որտեղից գրեթե չէին լսվում ելույթներն ու միջոցառման նյուանսները:

Այսօր վաղ առավոտյան դիտեցի տեսագրությունը: Իսկապես, չքնաղ միջոցառում էր, ԲԱՅՑ, մի ահռելի միտում կար. չգիտեմ՝ ու՞մ գործուն մասնակցությունն էր՝ Հանրային հեռուստաընկերության, թե՞ տարբեր, դե ֆակտո, գործող անձանց, բայց հարգելինե՛րս, գլխավոր տոնածառի լույսերը, ըստ արարողակարգի, վառում է Երևանի քաղաքապետը: Այնուամենայնիվ, տարիներ շարունակ այդպես է եղել:

Ու՞մ սիրտն էր ցավում կամ պայթում, որ, ըստ ավանդույթի, լույսերը վառեր քաղաքապետը կամ ու՞մ սեփական անձը շոյվեց հակառակից!!!
#մանրախնդրություն
#զուտ»:

Ամենից շատ դիտված