«Եթե ուշադիր եք եղել, Ալեն Սիմոնյանն ուղղակի սիրում է պետական գումարներով մի լավ ճամփորդել։ Ասենք՝ մարդը գնում է Բալի, գնում է Կիպրոս, գնում է Քաթար՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտելու»։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Սիմոնյանը երբևէ իր տեղակալներին չի ուղարկում այդպիսի ուղևորությունների։
«Ինձ հետաքրքիր է, թե Ալեն Սիմոնյանն ինչ երեսով է մեկնում ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող խորհրդարանական այդ նիստին մասնակցելու, երբ ինքը թիվ 1 ՀԱՊԿ քննադատողն է։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանն իրեն է հանձնարարել ՀԱՊԿ-ն «մրելու» գործը, այսպես ասած։ Հիմա այդ մարդը գնում է ՀԱՊԿ խորհրդարանականների հանդիպմանը։ Գոնե իրենց արարքներից ու քայլերից մի փոքր ամաչեն։ ՀԱՊԿ փաստաթուղթը Երևանում չեն ստորագրում, որից հետո խիստ քննադատում են ՀԱՊԿ-ին, դրանից առաջ էլ մեղադրում էին այդ կառույցին, որ Ադրբեջանը հարձակվել ու Հայաստանի տարածքներն է գրավել։ Հիմա որպես ի՞նչ է գնում»,- ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ տրամաբանորեն Ալեն Սիմոնյանը պետք է բոյկոտեր այդ նիստը ու չմասնակցեր։
«Լավագույն դեպքում՝ պետք է մասնակցություն ապահովվեր ո՛չ ԱԺ նախագահի դեմքով։ Բայց մենք տեսնում ենք, որ ոչ։ Նիկոլի թիմակիցների համար ուղղակիորեն կյանքի նպատակ է պետական գումարներով այստեղ-այնտեղ լինելը, կամ ընդունելության արժանանալը»,- ասաց նա։
Համբարյանի խոսքով՝ Ալեն Սիմոնյանի այցը Մոսկվա առավելապես ծառայեցվելու է ո՛չ այնքան պաշտոնական այցին, որքան իր հարազատների հետ տեսնվելուն։
«Գնալու է նստի, բայց միևնույն ժամանակ Մոսկվայում բարեկամներ, ծանոթներ ունի, ընկերներ ունի, երեկոյան կգնա ու նրանց հաշվին ինչ-որ թանկարժեք ռեստորանում կամ մոսկովյան ակումբներից մեկում կուտի-կխմի։ Ի՞նչ է եղել։ Կարևորը՝ Երևան-Մոսկվա-Երևան թռիչքը բիզնես կլասով թռչում է՝ պետական գումարներով»,- ասաց նա։
Քաղաքագտը հիշեց ավելի վաղ ՀԱՊԿ-ի հասցեին իր կողմից հնչեցված կարծիքը։
«ՀԱՊԿ-ն բուտաֆորիա ակառույց է։ Նաև միշտ նշել եմ, որ ՀՀ-ն այդ կազմակերպությանն անդամակցել է, ենթադրաբար, Պուտինի ցանկությամբ։ Հիմա, ինչ Նիկոլը եկել է իշխանության, իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այդ կառույցը վարկաբեկվի։ Մինչև հիմա էլ այդ գործընթացը շարունակվում է։ Իրենք նաև Երևանում ամեն ինչ արեցին, որպեսզի վարկաբեկեին ՀԱՊԿ-ն։ Լավ են անում, եթե Ռուսաստանը թույլատրում է, ավեին ասեմ, քիչ էլ են անում։ Բայց էստեղ խնդիրը հետևյալն է․ գոնե իրենց ասածն ու արածը միմյանց համընկնեն։ ՀԱՊԿ-ին քննադատում են, ամենավերջին խոսքերն են ասում, անգործության մեջ են մեղադրում և այլն, մեկ էլ տեսնում ես, վազում ու գնում են ՀԱՊԿ-ի շրջանակներում ինչ-որ հանդիպումների։ Այսինքն, այն, ինչ Ալեն Սիմոնյանն ասում է ՀԱՊԿ-ի հասցեին, ընդամենը դերասանություն և կապիկություն է»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը։
Համբարյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ փաստաթղթերը չստորագրելու հայկական կողմի ներկայացրած պատճառներին։
«Նախ պետք է պարզաբանենք ու հասկանանք, թե ինչ են հասկանում հայ-ադրբեջանական սահման և ՀՀ տարածք ասելով, թե հայ- ադրբեջանական սահման, պաշտոնապես, որպես այդպիսին, չկա։ Մենք այլ տարածքներ ունենք, որ ինքը (Նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ․) թուրքերին է նվիրել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի արդյունքում։ Ինքը կարո՞ղ է ասել, որ չի նվիրել։ Խնդիրը հետևյալն է․ հայ-ադրբեջանական սահման, որպես այդպիսին, չկա։ Իսկ Նիկոլն ինչ արել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, պետական դավաճանություն է։ Առանց սահմանազատման ու սահմանագծման՝ տարածքները նվիրել թուրքերին միայն թուրքը կարող էր անել։ Եվ հիմա սեփական մեղքերը բարդել սրա ու նրա վրա․․․ ես կրկնում եմ, երբեք ՀԱՊԿ-ն չեմ պաշտպանել, երբեք ՀԱՊԿ-ն լուրջ կազմակերպություն չեմ համարել։ Բայց մենք րորևէ բան պահանջելուց առաջ պետք է նաև հասկանանք, թե դիմացինը մեզ ինչպես կպատասխանի»,- ասաց նա։
Այս առումով, հատուկ շեշտադրեց տեսակետը, որ ՀԱՊԿ անդամները հայամետ երկրներ չեն։
«Ամեն ինչ անելու են, որպեսզի մեզ չպաշտպանեն։ Եվ նրանք շատ մեծ փաստարկ ունեն Հայաստանին մերժելու համար։ Այդ ՀՀ-ն է հայտարարում, որ դա իր տարածքն է, իսկ միջազգային հանրության համար, որին շատ է սիրում ցիտել «Նիկոլ Անհողը», Հայաստանն ու Ադրբեջանը սահման չունեն։ Դիլիմիտացված ու դեմարկացված սահման չկա։ Մենք անընդհատ սիրում ենք մեր բոլոր հարցերի մեջ մեղադրել սրան ու նրան․ հարևան Վոլոդիան է մեղավոր, հարևան Իռակլին է մեղավոր, հարևան Ռաիսին է մեղավոր, հետո՞։ Այդ նույն «Նիկոլ անհողը» որ 2019 թվականի Ստեփանակերտի հրապարակում ճղճղում էր՝ ԱրցախըՀայաստան է և վերջ, դրանով լեգիտիմացնելով Ադրբեջանի ապագաագրեսիան, հարցրե՞լ էր իր գործընկերներին՝ որ այդպիսի հայտարարություն էր անում։ Դիտավորյալ պատերազմ սանձազերծեց, դիտավորյալ մեզ տարան պարտության, իմա էլ՝ ՀԱՊԿ-ն ու ռուսնե՞րն են մեղավոր։ Մինչև չհասկանանք, որ մեր բոլոր դժբախտությունների մեջ մենք ենք մեղավոր, «շագրենի կաշվի» նման փոքրանալու ենք»,- ասաց նա։
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը չպետք է սպասելիք ունենա որևէ մեկից։ Իր խոսքով՝ պետք է հույսը դնել միայն մեզ վրա։