Պրահայում Փաշինյանն իր նախաձեռնությամբ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում. անգամ Ալիևն է զարմացել. քաղաքագետ
copy image url

Պրահայում Փաշինյանն իր նախաձեռնությամբ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում. անգամ Ալիևն է զարմացել. քաղաքագետ

Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 16:14 03-12-2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին, ինչպես նաև Արցախի կարգավիճակին վերաբերող հարցին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը։

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրենց հետ բերել էին հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունված փաստաթուղթը, որի համաձայն՝ կողմերը ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել և կարգավորել հարաբերությունները՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։

«ԱՊՀ ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագրում հստակ ասվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հստակորեն մտնում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում: Սա հավանության է արժանացել Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի և պարոն Միշելի կողմից՝ առանց վերապահումների, և սա փաստացի որոշում է Ղարաբաղի կարգավիճակին մոտենալու հարցը»,- հայտարարել է Լավրովը։

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով՝ Պրահայում Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնությամբ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում և համապատասխան փաստաթուղթը ստորագրել. «Դրանից անգամ Ալիևն է զարմացած եղել, ու այդ ժամանակ անգամ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մի հայտարարություն արեց, որ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլ է արել, անգամ խրախուսում էր դա, չի բացել իհարկե Մակրոնը, թե Փաշինյանն ինչ խիզախ քայլ է արել, բայց խոսքը հեнց դրա մասին էր, դրանից անմիջապես հետո է արել այդ հայտարարությունը, ըստ որոշ տեղեկություններիъ դա հենց եղել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, որից հետո ՌԴ-ն այդ վիճակում է Սոչիում հայտնվել, Ալիևը ներկայացրել ու ասել է, որ ՀՀ-ն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, դուք ով եք, դուք ընդամենը միջնորդ եք, Լավրովն էլ ընդամենը տեղյակ է պահել հանրությանը, թե ինչ է կատարվում։ Լավրովն արդեն բարձրաձայնել է դրա մասին, իսկ ով տիրապետում է իրավիճակին, արդեն իրենց համար ամեն ինչ պարզ է եղել։ Դա փաստաթուղթ չի, և եթե Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ հեռացվի իշխանությունից, այդ փաստաթուղթն առ ոչինչ է»։