Այս ճանապարհի անվտանգությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Արտակ Բեգլարյան
copy image url

Այս ճանապարհի անվտանգությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Արտակ Բեգլարյան

Ներքին 2 տարի առաջ - 15:57 03-12-2022
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տելեգրամյան իր էջում գրել է, որ Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախ-Հայաստան միակ ճանապարհը և առաջ են քաշում խիստ ֆորմալ բնապահպանական փաստարկներ, սակայն, ըստ նրա, ակնհայտ է, որ սա ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչություն է Արցախի 120 հազար բնակիչների դեմ։

«Այս ակնհայտ սադրանքով Ադրբեջանը նպատակ է հետապնդում հոգեբանական ահաբեկչության և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության արգելափակման միջոցով Արցախում իրականացնել հումանիտար աղետ և էթնիկ զտումներ։

Ադրբեջանական կողմի մեկ այլ թիրախը ԼՂՀ-ն է, քանի որ այս ճանապարհի անվտանգությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

Հետևաբար, Ադրբեջանը ոչ միայն կատարում է մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում, այլև խախտում է իր պարտավորությունները այս ճանապարհին»,-գրել է նա։

Բեգլարյանը հայտնել է նաև, որ ճանապարհը փակ է արդեն շուրջ 2 ժամ, և ռուս խաղաղապահները տեղեկացված են ու զբաղվում են իրավիճակով:

Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Արցախը մայր հայրենիքին կապող մայրուղին երկկողմանի բաց է։

Ձեզ գուցե հետաքրքրի