«Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ shamshyan.com
copy image url

«Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 23:14 02-12-2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարույթը նախաձեռնվել է նոյեմբերի 29-ին Երևանի շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում նշված ենթակայանից ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 49-ամյա Արման Նազինյանն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Նազինյանն աշխատում էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ որպես գինեկոլոգիայի բաժնի վարիչ։

Ամենից շատ դիտված