Բոբ Մարլի. մի սիրո փորձառություն
copy image url

Բոբ Մարլի. մի սիրո փորձառություն

Մշակույթ 2 տարի առաջ - 19:37 02-12-2022
Միջազգային լայն ճանաչման արժանացած ջամայկացի ռեգգի երգիչ, երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր Բոբ Մարլիի հսկայական ցուցահանդեսի պրեմիերան տեղի կունենա ԱՄՆ-ում հաջորդ տարվա սկզբին։ Ցուցահանդեսը կբացվի Լոս Անջելեսում՝ «Ovation Hollywood»-ում, հունվարի 27-ին՝ Լոնդոնի և Տորոնտոյի ցուցադրություններից հետո:

«Բոբ Մարլի․ մի սիրո փորձառություն» անունը կրող ցուցադրությունում ներառված են նախկինում չցուցադրված լուսանկարներ, համերգային տեսահոլովակներ, հազվագյուտ հուշանվերներ, ինչպիսիք են կիթառները, ֆուտբոլային մարզաշապիկը, սպորտային կոշիկները, որոնք ընդգծում են Մարլիի ազդեցությունը: Կա նաև «Marley» ապրանքանիշի փինբոլի մեքենա, և մի քանի ֆուտբոլային սեղաններ:

Բոբ Մարլին ծնվել է Ջամայկայում 1945 թվականին։ Մարլին 1970-ականներին դարձել է համաշխարհային աստղ՝ «No Woman, No Cry», «Get Up, Stand Up» և «I Shot the Sheriff» հիթերով:

Սոցիալական արդարությունը և աֆրիկյան միասնությունը խթանող նրա երգերը նրան դարձրին Ջամայկայի խորհրդանիշը: Նա մահացել է քաղցկեղից 1981 թվականին՝ 36 տարեկանում։

Ամենից շատ դիտված