Տնտեսական այս բարձր աճը վկայում է այն մասին, որ ՓՄՁ-ների դերը մեծանում է. Վահան Քերոբյան
copy image url

Տնտեսական այս բարձր աճը վկայում է այն մասին, որ ՓՄՁ-ների դերը մեծանում է. Վահան Քերոբյան

Ներքին 2 տարի առաջ - 12:11 30-11-2022
Մենք ունենք ՓՄՁ ռազմավարություն, որը բաղկացած է բազմաթիվ ծրագրերից, որոնք հերթականությամբ կյանքի են կոչվում։ Կարող եմ նշել Կովիդի 15-րդ միջոցառումը, որը, ըստ էության, այդքան էլ փոխկապակցված չէ կովիդի հետ, բազմաթիվ սկսնած ձեռնարկատերեր կարողացել են անհրաժեշտ ֆինանսավորում ստանալ, ուսուցում ստանալ և այլն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակի տոնակատարության ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այժմ ՓՄՁ ռազմավարության այլ գործիքներ են ուժի մեջ մտնում: Մեր թիրախը մինչև 2026 թվականը ՓՄՁ-ների դերը մեր տնտեսության մեջ կրկնապատկելն է, այսինքն՝ հասցնել 27-ից 55 տոկոսի: Այդ ուղղությամբ աշխատանքները չեն դադարում: Կարող եմ ասել, որ տնտեսական այս աճը վկայում է այն մասին, որ ՓՄՁ-ների դերը մեծանում է»,-ասաց նա: