Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ նախքան ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն իր պաշտոնավարման վերջին ժամկետում Պուտինի վրա ազդելու ուժ չի ունեցել։ Անգելա Մերկելն այս մասին ասել է գերմանական «Der Spiegel» պարբերականին տված հարցազրույցում՝ պատմելով Ռուսաստանի նախագահի հետ իր վերջին հանդիպումների մասին։
Գերմանիայի նախկին կանցլերը հայտնել է, որ 2021 թվականի ամռանը փորձել է հանդիպումներ կազմակերպել, որոնց կմասնակցեին նաև Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սակայն դա իրեն չի հաջողվել։ «Բայց ես դա ապահովելու ու նրա վրա ազդելու ուժ չունեի։ Չէ՞ որ բոլորը գիտեին, որ աշնանը հեռանալու եմ»,- ասել է նա։
Անգելա Մերկելն, ով վերջին անգամ Մոսկվա էր այցելել 2021 թվականի օգոստոսին, նշել է, որ Ռուսաստանի նախագահի համար համար միայն ուժն է կարևոր։ «Այնտեղ զգացողությունը շատ պարզ էր, ես ավարտված էի ուժային քաղաքականության տեսանկյունից: Պուտինի համար միայն ուժն է կարևոր»,- հայտարարել է Մերկելը:
Վերջինս միևնույն ժամանակ հայտնել է, որ չի զղջում կանցլեռի պաշտոնիից հեռանալու իր որոշման համար։ Նրա խոսքով՝ այն ժամանակ իր կառավարությունը դժվարություններ է ունեցել
առաջընթաց գրանցելու այնպիսի հարցերում, ինչպիսիք են Ուկրաինան, Սիրիան և Լիբիան։
Հաղորդվում է, որ Գերմանիայի նախկին կանցլերը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո կոշտ քննադատության է ենթարկվել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ հարաբերություններ ունենալու համար։
Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլեռի պաշտոնը զբաղեցրել է 2005-2021 թվականներին և թողել է այն 2021 թվականի դեկտեմբերի։