Մտածում են՝ ինչ հայտարարեն. ինչո՞ւ չի հրապարակվում հեռուստամարաթոնի արդյունքը
copy image url

Մտածում են՝ ինչ հայտարարեն. ինչո՞ւ չի հրապարակվում հեռուստամարաթոնի արդյունքը

Ներքին 2 տարի առաջ - 15:38 25-11-2022
Նոյեմբերի 24-ին, ժամը 17։00-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագիրը կրող 25-րդ Հեռուստամարաթոնը։ Սովորաբար դրամահավաքի ավարտին, հաջորդ օրը առավոտյան պաշտոնապես հայտարարում էին, թե որքան գումար են հանգանակել, բայց այսօր այդ մասին տեղեկություն դեռ չկա։

Oragir.News-ը կապվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, որ հասկանա, թե ինչն է պատճառը, որ չի հայտարարվում հավաքված գումարի չափը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամից մեզ հայտնեցին, որ վերջնական թիվ դեռ չեն կարող ասել, նվիրատվություններ, նույնիսկ, դեկտեմբեր ամսին է լինում, սպասենք պաշտոնական հայտարարության։

Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի՝ հավաքված գումարը քիչ է և չեն հայտարարի․ «Մտածում են՝ ինչ հայտարարեն։ Ինձ թվում է՝ չեն հայտարարելու կամ, նույնիսկ եթե հայտարարեն՝ շատ չնչին գումար են հայտարարելու»,- նշեց Վարդանյանը։

«Համաեվրոպական Հեռախոսամարաթոնը սովորաբար 2մլն եվրո է լինում, ինձ թվում է մոտավորապես այդ թիվն է լինելու կամ մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Կանադայում, Տորոնտայում գիտենք 700.000 են հավաքել, մնացած տեղերից ինֆորմացիա չկա։ Ռուսաստանից գիտեմ, որ նվիրատվություններ այս պահին չկան։ ԱՄՆ-ում թիվը լինելու է շատ վատը, եթե ընդհանրապես որևէ թիվ լինի, որովհետև իմ ունեցած տեղեկություններով շատ չնչին գումար է լինելու։ Հայաստանում էլ նկատեցինք, որ համատարած դրամահավաք չկա»,- ասաց Վարդանյանը։

Ամենից շատ դիտված