2022 թվականի նոյեմբերի 24-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Ինչպես հայտնում է Tert.am-ը, այս մասին նշված է ԲԴԽ կայքում։
Խորհուրդը բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը և դատավորին հայտարարեց նկատողություն:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: