Քաթարում ընթանում է ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։
Արաբական աշխարհում իսկական տոն է։ Ֆենոմենալ Քաթարը աշխարհին ներկայանում է նոր գույներով և անհավանական պատմություններով։
Մունդիալ-2022-ի խորհրդանիշներից մեկը Ղանիմ Ալ-Մուֆթահն է․ մարդ, ով ծնվել է լուրջ խնդիրներով։
Նրա ներկայությամբ կայացավ աշխարհի ամենամեծ ֆուտբոլային իրադարձության բացման հանդիսավոր արարողությունը «Ալ Բայթ» մարզադաշտում: Ղանիմի և լեգենդար Մորգան Ֆրիմանի հանդիպումը ֆուտբոլային տոնի իսկական զարդն էր։

Ղանիմը ստորին վերջույթներ չունի, տառապում է «ստորին վերջույթների ռեգրեսիոն համախտանիշով»։ Չնայած իր ֆիզիկական խնդիրներին՝ նա ակտիվ է, մշտապես իրադարձությունների կենտրոնում է և ունի երկրպագուների ու համախոհների մեծ բանակ։
Հատկանշական է, որ Ալ-Մուֆթահը աշխարհահռչակ մոտիվացիոն խոսնակ է:
Ղանիմի մարմնի թերզարգացած հատվածը հայտնաբերվել է ուլտրաձայնային սարքի միջոցով, դեռևս ներարգանդային կյանքում։ Բժիշկը խորհուրդ է տվել հեռացնել արտառոց պտղին, սակայն ծնողները չեն ընդունել որոշումը:
Տղան ծնվել է 2002 թվականի մայիսի 5-ին: Ինչպես հետագայում պատմել է ինքը՝ Ղանիմը, նա դարձել է սոցիալական զրկանքների զոհ․ նրան նվաստացրել են տարբեր վայրերում՝ դպրոցում, բակում, հանգստի վայրերում։ Դեռևս ոչ հայտնի տղան, չնայած դժոխային կյանքին, շնորհակալ է եղել իր կյանքի համար և չի կորցրել հավատը սեփական հաջողությունների հանդեպ։
Աստիճանաբար Ղանիմ Ալ-Մուֆթահը մեծ ճանաչում է ձեռք բերել՝ դառնալով հայտնի մոտիվատոր։ Նա ելույթներ է ունեցել մի շարք երկրներում։ Այժմ նա մոտիվացնող բանախոս է, բանաստեղծ, հռետոր։
Ղանիմ Ալ-Մուֆթահը Աշխարհի 2022 թվականի առաջնության դեսպաններից մեկն է։