Փաշինյանն անձամբ դիմավորեց Պուտինին. ՌԴ նախագահը Երևանում է
copy image url

Փաշինյանն անձամբ դիմավորեց Պուտինին. ՌԴ նախագահը Երևանում է

Ներքին 2 տարի առաջ - 16:21 23-11-2022

«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հատկանշական է, որ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարներին դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։

Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։