Քոչարյանի գործով դատական նիստը երկու շաբաթով հետաձգվեց
copy image url

Քոչարյանի գործով դատական նիստը երկու շաբաթով հետաձգվեց

Ներքին 2 տարի առաջ - 13:54 22-11-2022
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց այսօրվա դատական նիստը․ չեն ներկայացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։

«Պաշտպաններ Հովհաննես Խուդոյանից և Հայկ Ալումյանից ստացվել են դիմումներ առ այն, որ չեն կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին։ Հովհաննես Խուդոյանը նշել, է որ չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով, իսկ Հայկ Ալումյանը նշել է, որ մեկ այլ դատական նիստի է մասնակցում և այդ պատճառով խնդրում է իր չներկայանալու պատճառը համարել հարգելի` կից ներկայացրել է դատական ծանուցագիրը»,–ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ինչ վերաբերում է պաշտպան Արամ Օրբելյանին, ապա, ինչպես հայտնեց Ռոբերտ Քոչարյանը, պայմանավորվածություն կա, որ նա գալիս է միայն միջնորդություն ունենալու դեպքում։ Մյուս պաշտպանների չներկայանալու մասին նա տեղեկացված չի եղել։

Պաշտպանների բացակայությունը դատախազությունը անհարգելի է համարել, քանի որ Խուդոյանի հիվանդության մասին չկա փաստաթուղթ, իսկ Ալումյանի կողմից ավանդական դարձած՝ երեքշաբթի օրերին դատական այլ նիստին մասնակցելը բացակայության հարգելիությունը հիմանավորող հանգամանք չէ․ «Սույն գործով դատական նիստերը ստաբիլ նշանակվում են նույն օրը, բայց որոշվել է, որ այս անգամ այլ նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով պետք է չներկայանան»։

Փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ փաստաբանները չեն որոշում, թե երբ պետք է նշանակվի նիստը։ «Կան դատավորներ, որոնք չեն ընդառաջում։ Եվ փաստաբանները չեն կարող պահանջել դատարանից։ Ինչ վերաբերում է ինքնազգացողությանը։ Ինչպե՞ս եք պատկերացնում՝ եթե ինքնազգացողությունը վատացել է նիստից առաջ, կարելի՞ է օպերատիվ կերպով տեղեկանք ստանալ։ Կա փաստաբանի հաղորդագրությունը, որին մենք պետք է հավատանք։ Վստահ եմ, որ հաջորդ նիստին նա կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը», - նշեց փաստաբանը։

Հաշվի առնելով տեղեկությունների ոչ բավարար լինելը, դատարանը չորոշեց՝ հարգալից է, թե ոչ բացկայությունը։

Դատարանը որոշեց պաշտպանների բացակայության հարցը քննարկել հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց դեկտեմբերի 6–ին, ժամը 13։00–ին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում