100 դրամ եք տվել, ուզում եք՝ 10.000 տուգանվեմ. երթուղայինի վարորդը՝ ուղևորին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:26 21-11-2022
Արդեն մի քանի օր է, ինչ Ոստիկանությունը հայտարարություններ է տարածում, որ Երևանի տարբեր հատվածներում ճանապարհահատվածներ փակ են՝ կապված քաղաքի ամանորյա զարդարանքների հետ։ Փակ ճանապարներով պայմանավորված՝ որոշ երթուղիներ ստիպված էին փոխել իրենց ճանապարհը։

Այսօր Oragir.News-ի տեսախցիկը արձանագրեց քաղաքի երթուղայինում կատարվող մի դեպք, թե ինչպես են ուղևորները դժգոհում երթուղու փոփոխությունից, քանի որ այլ տեղ էին շտապում իջնել, իսկ վարորդը, ով նախապես չէր զգուշացրել ուղևորներին երթուղու փոփոխության մասին, չէր ցանկանում կանգառից դուրս ինչ-որ տեղ կանգնել՝ ասելով, որ այդտեղ չի կարող կանգնել, քանի որ կանգառ չկա։

«100 դրամ ես տվել, ուզում ես 10,000-ի տուգանվեմ, հենց հիմա 10.000 դրամ դիր, դուռը բացեմ, էստեղ իջի»,- ասաց վարորդը քաղաքացուն։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում