Կամո և Լիռա Ավագումյանները 100.000.000 դրամ են նվիրաբերել Զինվորի տանը
copy image url

Կամո և Լիռա Ավագումյանները 100.000.000 դրամ են նվիրաբերել Զինվորի տանը

Խոսք 3 տարի առաջ - 10:16 29-09-2021

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Կամո Ավագումյանն ու նրա կինը 100.000.000 դրամ են նվիրաբերել Զինվորի տանը:

Կենտրոնի ղեկավար Հայկուհի Միասյանի փոխանցմամբ՝ վերականգնողական կենտրոնի գործունեությանը ծանոթանալուց հետո, նրանք որոշել են, որ իրենց ընտանիքն էլ պետք է մասնակից լինի հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված տղաների վերականգնողական ծրագրերին: Ավագումյաններն իրենց ընտանիքի հիմնադրած Լիռա-Ա բարեգործական հիմնադրամի միջոցով այցելության հենց հաջորդ օրը կատարել են նվիրաբերություն:

«Այստեղ զինվորների բուժման պայմանները կարելի է համեմատել աշխարհի լավագույն բուժհաստատությունների և անգամ բարձրակարգ հյուրանոցների հետ», - նշել է Կամո Ավագումյանը: